Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարան
Մարտիրոս Սարյանը 20-րդ դարի մեծանուն նկարիչներից է։ Տուն-թանգարանը բացվել է Վարպետի կենդանության օրոք նրա։ Արվեստանոցով իր առանձնատանը, որին կից հետագայում կառուցվել է թանգարանը, նկարիչը անցկացրել է բազում տարիներ, ստեղծել է իր գլուխգործոցները։ Նկարչի տան հատակագիծը հայ մեծագույն ճարտարապես Ալեքսանդր Թամանյանի աշխատանքներից է, իսկ թանգարանի հատակագիծը ստեղել է նրա հետնորդ՝ Մարկ Գրիգորյանը:
Վերջին տարիներին թանգարանը հիմնովին վերանորոգել են։ Երեք հարկանի թանգարանին ավելացել է ևս մեկ հարկ։ Այնտեղ կոնֆերանսների դահլիճն է։ Չորրորդ հարկում գործում է "Սարյան" արվեստի ստուդիան։
Նկարչի տանը և արվեստանոցում պահպանված աշխատանքները այժմ գտնվում են թանգարանում։ Դժվար է հավատալ, որ թանգարանը սկսել է իր գործունեությունը ընդամենը 50 նկարով։ Այսօր այդ նկարները նկատելիորեն շատացել են։
Տուն-թանգարանի գլխավոր նպատակն է մեծ նկարչի արվեստի հանրահռչակումը, նորովի մեկնաբանումն ու Սարյանի արվեստի տարածումը։ Թանգարանը ակտիվորեն զբաղվում է գիտական աշխատանքներով, հրապարակում է նկարչի մասին հուշերը, Վարպետի նամակներն ու թանգարանի կատալոգը։
Նկարչի գլուխգործոցները՝ «Արևելյան ծաղիկներ», «Ջրհորի մոտ. շոգ օր», «Ինքնադիմանկար», «Գիշերային բնանկար», «Եգիպտական դիմակներ» մեծ նատյուրմորտը, «Քայլող կինը» գտվում են թանգարանի մշտական ցուցադրությունում։
Սարյանը իր կյանքի տարբեր շրջաններում ունեցել է ստեղծագործական տարբեր նպատակներ, որոնց համար գտել է համապատասխան ոճ և ներկապնակ: Դրանցից յուրաքանչյուրի օրինակը թանգարանում հասանելի է այցելուներին։ Բոլոր ժանրերը, որոնցում աշխատել է Սարյանը, նույնպես առկա են ցուցադրությունում։ 300-ից ավել կտավներում կարելի է տեսնել Սարյանի կյանքի տարբեր ժամանակաշրջանները։
Թանգարանի գլխավոր հարստություներից մեկը՝ Մարտիրոս Սարյանի արվեստանոցն է։ Այս անկյունում կարելի է տեսնել, թե ինչ պայմաններում և ինչ գործիքներով են կերտվել Սարյանի աշխատանքները։
Երեխաների համար կրթական ծրագրերը և բացմատեսակ թեմատիկ և գրական-երաժշտական միջոցառումները թանգարանի անբաժանելի մասն են։
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից - կիրակի
Աշխատանքային ժամեր՝ 11:00 -18:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 4000 դրամ է։
Անգլերեն/ռուսերեն/ֆրանսերեն Էքսկուրսիայի արժեքը 5000 դրամ է:
Առկա է թեքահարթակ:
Մուտքի տոմս - 1500 դրամ
Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս՝ 750 դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։